չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սախարովի հրապարակում վարորդը Opel-ով հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացուն

Սախարովի հրապարակում վարորդը Opel-ով հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացուն

SHAMSHYAN.com-ի պարեկային հետաքննական բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։ 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: