հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Եվրատեսիլ 2025». հայտնի են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները

«Եվրատեսիլ 2025». հայտնի են առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները

Բազելում ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը. հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության արդյունքում կազմվեց եզրափակիչ անցած երկրների առաջին տասնյակը:

Այդ ցուցակում են՝ Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը,  Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան:

Այսօր իրենց մրցութային երգերը ներկայացրին հետեւյալ երկրների ներկայացուցիչները՝ Իսլանդիա, Լեհաստան, Սլովենիա, Էստոնիա, Իսպանիա, Ուկրաինա, Շվեդիա, Պորտուգալիա, Նորվեգիա, Բելգիա, Իտալիա, Ադրբեջան, Սան Մարինո, Ալբանիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Շվեյցարիա, Կիպրոս:

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափաչում՝ մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո:

  • Կիսվել: