կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Սահմանամերձ գյուղում հողերը ջրելու խնդիր կա (տեսանյութ)

Սահմանամերձ գյուղում հողերը ջրելու խնդիր կա (տեսանյութ)

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ իրենց հողատարածքների մոտ հորեր են հորատում, որպեսզի ոռոգեն դաշտերը: Խոսքը խորքային փոքր հորերի մասին է, գրում է armlur.am-ը:

Նկատենք, որ 10 մետր խորության մեկ խորքային հոր հորատելն արժի մինչեւ 200 հազար դրամ, այդ թվում նաեւ խողովակները: Իսկ էլեկտրական պոմպերը սկսվում են 50 հազար դրամից: Էլ չենք խոսում դաշտը ջրելու էլէներգիայի վարձի, բենզինի մասին, որը նույնպես մեծ թիվ է կազմում: Օրինակ, սահմանամերձ գյուղի բնակիչներից Ստեփան Առաքելյանը ձմերուկի 3 հա տարածքը ոռոգելու համար 120 լիտր բենզին է օգտագործում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Արմավիրի մարզի գյուղացիները սրանից 10 տարի առաջ ոռոգման ջրի համար չեն վճարել: Իսկ հիմա մեծ գումարներ են ծախսում:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: