շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին

Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին

Ոստիկանությունն իրենց՝ այստեղ ուղարկած մարդկանց գլխավորությամբ թող իմանա, որ սա Տավուշն է, ու տավուշցիները ո՛չ ոստիկանից, ո՛չ կարմիր բերետավորից, ո՛չ մեկից չեն վախենում։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց տավուշցիներից մեկը։

«Բոլորս թուրքի գյուլի տակ մեծացած մարդիկ ենք, իսկ Նիկոլ Փաշինյանին մի բան կասեմ՝ պարո՛ն Փաշինյան, Վազգենից լիքը ցիտատներ էիր անում, չես լսե՞լ, որ ասում էր՝ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է, հիմա ի՞նչ ես ասում։ Պատերազմից խուսափելու համար հողեր զիջեք․․․ ․չկա այդպիսի բան։ Սա քո համար է հող, պարո՛ն Փաշինյան, սա մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք»,-հայտարարեց նա։

  • Կիսվել: