հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

Մայիսի 16-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են անվտագության խորհրդի մամուլի ծառայությունից։

Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ:

Արմեն Գրիգորյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Հնդկաստան, որտեղ հանդիպել էր Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ։

  • Կիսվել: