կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Ռուս խաղաղապահները Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի ականազերծման աշխատանքներ են իրականացնում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

Ներկայում ընթանում է զոհվածների մարմինների փոխանակում, ճանապարհները մաքրվում են չպայթած զինամթերքից ու պայթուցիկ սարքերից: Ճանապարհը պատրաստվում է, որ Ստեփանակերտի բնակիչները կարողանան վերադառնալ տուն: 

Պոլյուխովիչը հավելել է, որ ռուս զինվորականները պատրաստ են ապահովել ԼՂ վերադարձող ավտոշարասյուների անվտանգությունը:

  • Կիսվել: