Ռենովացիայի ծրագիրը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ. Փաշինյան
Հիշո՞ւմ եք, որ այս որոշման կայացումը կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» գործողության ժամկետը մեկ տարով (մինչև 2025թ. հուլիսի 1-ը) երկարաձգելու որոշմանը:
«2022-ին երբ խնդիրներ առաջացան, որ արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունները պետք է սահմանափակվեն, կառավարությունը մտածում էր, թե ինչպես կարող է օգնել այդ խմբի մարդկանց: Այդ քննարկումների արդյունքում է այս ծրագիրը ստեղծվել:
Ծրագիրն այն մասին է, որ կառավարությունը առաջարկում է բանկերին, որ նրանք վարկեր տան քաղաքացիներին՝ բնակարանների ռենովացիայի համար, եւ կառավարությունը սուբսիդավորում է տոկոսը: Մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերում սուբսիդավորվում է 14 տոկոսը, գյուղական բնակավայրերում 12 տոկոսը, մարզային քաղաքներում 11, Երեւանում 9 տոկոսը:
Սա արտգնա աշխատանքի մեկնղների հետ կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք՝ սրանով մարդիկ պետք է բնակարաններ նորոգեն, իսկ ո՞վ պետք է այդ նորոգումն իրակացնի: Պետք է իրականացնեն արչտագնա աշխատանքի մեկնողները, նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը:
Այս ծրագիրն արդեն 7630 շահառու ունի»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս ծրագրով մարդիկ կարող են գնալ բանկ, ստանալ վարկ եւ կառավարությունն այդ վարկի տոկոսները կսուբսիդավորի. «Շատ լավ ծրագիր է»: