երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է հայ-ռուսական համագործակցության և մարզերի միջև շփումների մասին, տեղեկանում ենք դեսպանատան մամուլի հաղորդագրությունից։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարը խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանի ներդրումային գրավչության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: