Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է եղել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
«Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին:
Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: