շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 32-ամյա Դավիդ Ս.-ն, որը մայիսի 10-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, վաճառքը, պահեստավորումը, փոխադրումը կամ կրումը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: