երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՌԴ առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին

ՌԴ առողջապահության նախարարը պարգևատրել է Անահիտ Ավանեսյանին

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի ավարտին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ երկու երկրի առողջապահական համակարգերի սերտ համագործակցությանը նպաստելու և զարգացնելու հարցում անձնական ներդրում ունենալու համար:

  • Կիսվել: