երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք. վարչապետ

Քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք. վարչապետ

Այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների։ Այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ հետաքրքիր է, որ երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք, ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել։ Մենք բոլորս գիտենք, այդ թվում, կոնկրետ քաղաքական ուժեր», -  նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով ու «ազգային», կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել:

Ըստ նրա՝ հիմա գնան, հետաքննեն ու պարզվի ինչ-որ բան, ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, ճի՞շտ է: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ, հիմա որ ասեմ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պտի ասեն ատելության քարոզչություն է իրականացվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: