կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՔՏՀԱՏՄ-ի կողմից արձանագրվել են խախտումներ Աջափնյակում, Գյումրիում և Վանաձորում

ՔՏՀԱՏՄ-ի կողմից արձանագրվել են խախտումներ Աջափնյակում, Գյումրիում և Վանաձորում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 16-ին դիտարկել են Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։

Աջափնյակ վարչական շրջանում մշտադիտարկվել է 35 տրանսպորտային միջոց, որից 4-ի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

Գյումրիում մշտադիտարկվել է թվով 30 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել են թվով 7 տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների բացակայության, ուղևորների ու վարորդների կողմից դիմակներ չկրելու դեպքեր։ Նշված բոլոր խախտումների հիմքով  տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:

Վանաձոր քաղաքում մշտադիտարկվել է թվով 39 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց, որից 39-ում էլ բացակայել են  մանրադրամի համար նախատեսված արկղերը։ 2 տրանսպորտային միջոց երթևեկել է գերծանրաբեռնված, թվով 7 տրանսպորտային միջոցում եղել են առանց դիմակ ուղևորներ, ովքեր իջեցվել են, իսկ  5 տրանսպորտային միջոց նախազգուշացվել է ախտահանիչ հեղուկները թարմացնելու վերաբերյալ։

Հավելենք, որ Տեչական մարմինների կողմից  վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում։

  • Կիսվել: