կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 23:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը քարաբեկորներից մաքրվել է. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

  • Կիսվել: