չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում

Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

  • Կիսվել: