կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում), Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
 
Լոռու, Շիրակի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ծաղկաձոր, Հրազդան, Գավառ քաղաքներում, Գորայքի, Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
 
Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

  • Կիսվել: