հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, քաղաքներում, Հրազդանի, Ծաղկաձորի և Արագածի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: