երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է՝

Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

❌ Կրակ վառել

❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

  • Կիսվել: