կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Քաղաքապետարանի կայքում նոր ավտոբուսներով երթուղիների վերաբերյալ քարտեզները անհասկանալի են․ Սարգսյան

Քաղաքապետարանի կայքում նոր ավտոբուսներով երթուղիների վերաբերյալ քարտեզները անհասկանալի են․ Սարգսյան

Անցած շաբաթվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կողմից թվով 1563 շարժակազմ եղել է աշխատանքի մեջ, որից 630-ը՝ «Հայգեր» մակնիշի, 484-ը՝ «Ժոնգ Տոնգ» եւ 449-ը՝ փոքր դասի ավտոբուսներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ հավելելով, որ մարտի 1-ից եւս երկու երթուղի կսպասարկվի նոր «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներով:

Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ից միկրոավտոբուսային համար 8 եւ համար 31 գծերը կսպասարկվեն նոր «Ժոնգ Տոնգ» ավտոբուսներով:. «Համար 8 երթուղին համարը փոխվել է համար 11 ավտոբուսային երթուղու, իսկ համար 31-ը մնացել է նույնը: Ընդ որում, համար 11 երթուղու գիծը Արաքս մարզադաշտից մինչեւ Քանաքեռ ՀԷԿ է: Մեր կողմից փոփոխություն է եղել, առաջարկելով ընդգրկել նաեւ Բագրատունյաց ու Արշակունյաց հատվածի  կապը դեպի Ազատության պողոտա եւ Արաբկիր»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ դժգոհեց, որ քաղաքապետարանի կայքում նոր ավտոբուսներով երթուղիների վերաբերյալ քարտեզները անհասկանալի են:

  • Կիսվել: