չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 28-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հուլիսի 30-ին, ժամը 11.55-ին պարեկային ծառայության ՃՏՊ բաժանմունք է ներկայացել 60-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել իր վարած «Հոնդա» ավտոմեքենայով և նույն ավտոմեքենայով տուժածին տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

  • Կիսվել: