Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՃՈ մեքենայի կողմից վրաերթի ենթարկված կնոջ ու նրա երեխայի հիշատակին
Քաղաքացիներն այցելում են Երևանի Լեո–Պարոնյան փողոցների խաչմերուկ, որտեղ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով մահացել էր 28-ամյա հղի կինը, հարգանքի տուրք մատուցում նրանց հիշատակին։ Քաղաքացիները խաղալիքներ են տեղադրել դեպքի վայրում և մոմեր վառել։
Նշենք, որ վրաերթի գործով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։