կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չեն կարող ունենալ արդարացումներ. ՀՀԿ-ն դատապարտել է ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը

Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չեն կարող ունենալ արդարացումներ. ՀՀԿ-ն դատապարտել է ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Այս մասին ասված է ՀՀԿ-ի տարածած ցավակցական ուղերձում:

՛՛Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում՛՛,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: