հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուժեղ քամու հետևանքով ավելի քան 100 ծառ է տապալվել

Մոսկվայում և Մոսկվայի մարզում ուժեղ քամու հետևանքով ավելի քան 100 ծառ է տապալվել

Մոսկվայում և Մոսկվայի մարզում այսօր ուժեղ քամու հետևանքով ավելի քան 100 ծառ է տապալվել: Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, հայտնել են արտակարգ ծառայություններից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Արտակարգ ծառայություններից, մասնավորապես, հայտնել են. «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»։

«Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ինը բալանոց փոթորիկը ապրիլի 19-ին գրոհում է Կենտրոնական Ռուսաստանի և Մոսկվայի վրա, քամու պոռթկումները տեղ-տեղ կարող են հասնել վայրկյանում մինչեւ 25 մետրի:

Ռուսաստանի ԱԻՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությունից ավելի ուշ հավելել են, որ մինչեւ 17 մետր վայրկյանում ուժեղ քամին կպահպանվի առաջիկա ժամերին մինչեւ շաբաթ օրվա ժամը 2.00-ն:

 

  • Կիսվել: