Ժամանակավոր սահմանափակումներ՝ Մոսկվայի բոլոր օդանավակայաններում
Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում տեղական ժամանակով 15։40-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Ռոսավիացիան, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ դա կապված է Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի ու փոքր օդապարիկների հարձակման հետ։
FlightRadar24 ծառայության տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում չվերթների ավելի քան 40%-ը հետաձգվել է, 10%-ը՝ չեղարկվել։ Ծառայության տվյալներով՝ ամենաշատ խափանումներն արձանագրվում են հենց այս օդանավակայանում։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի լույս 9-ի գիշերը «Վնուկովո» օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ մտցնելուց հետո ավելի քան 150 չվերթ էր հետաձգվել։



