ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
 Ադամ Շիֆի մեքենայից գողացել են հագուստով ուղեբեռը

Ադամ Շիֆի մեքենայից գողացել են հագուստով ուղեբեռը

Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում վատ համբավ է վաստակել մեքենաներից կատարված գողություններով, ինչի մասին ստիպված է եղել հիշատակել կոնգրեսական Ադամ Շիֆը. դեմոկրատ կոնգրեսականի ուղեբեռը գողացել են քաղաքի կենտրոնի ավտոտնակում կայանված մեքենայից, հայտնում է ABC News-ը։

Իր պաշտոնական հագուստի անհետացումից հետո հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատի իր քարոզարշավի համար նախատեսված դրամահավաքի ընթրիքին  Շիֆը հայտնվեց այնպիսի հանդերձանքով, կարծես  գնում էր «Լոս Անջելես Դոջերսի» խաղին, նշում է լրատվամիջոցը:

Միջոցառման մյուս մասնակիցները հիմնականում   բաճկոններով և փողկապներով էին:

Շիֆի քարոզարշավի ներկայացուցիչները հաստատել են գողության փաստը և հրաժարվել են այլ մեկնաբանություններից՝ վկայակոչելով շարունակվող հետաքննությունը:

«Այո, նրանք վերցրել են իմ պայուսակները», - դժգոհել է կոնգրեսականը San Francisco Chronicle-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ չի ցանկանում կանգ առնել հանցագործության զոհի իր անմիջական փորձի վրա:

Ըստ վիճակագրության, Սան Ֆրանցիսկոյում կրճատվել է ավտոմեքենաները կոտրելով բացելու  գրանցված դեպքերը, սակայն կոտրված ապակիներով  մեքենաները դեռևս սովորական տեսարան են քաղաքում: Հյուրերին և բնակիչներին մշտապես հիշեցնում են, որ թանկարժեք իրերը հանեն կայանված մեքենաներից:

Շիֆը չէր հետևել այս խորհրդին։

  • Կիսվել: