ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը։

Աշխատարանի նպատակն էր բաց քննարկման շրջանակում խոսել ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակների և խնդիրների մասին, ինչպես նաև այս համատեքստում անդրադառնալ մարզային ուսումնական հաստատությունների գործունեությանը։

Միջոցառումը միավորել էր ՀՀ 3 մարզերի՝ Տավուշի, Լոռու և Շիրակի բարձրագույն ուսումնական հաստատություններից շուրջ 80 ուսանողի։

Աշխատարանի շրջանակում քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները․

1․ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի էությունը և

նպատակները,

2․ ՀՀ-ում «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործարկման

արդիականությունը,

3․ «Ակադեմիական քաղաք»․ կառավարման մոտեցումները,

4․Մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության տեսլականը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։

Աշխատարանի ընթացքում մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները բարձրաձայնել են տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին գիտական գործունեության նոր չափանիշներին, ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային հասանելությանը, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը, հեռակա ուսուցման ձևաչափերին և ընթացիկ մի շարք այլ խնդիրների:

  • Կիսվել: