երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում

Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում

ՀՀ Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող առանձին ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու որոշման ընդունման արդյունքում մայիսի 10-ի դրությամբ կնքվել է թվով 469 պարտքի ներելու մասին որոշում:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու հանդիսացող անձանց դիմումների ընդունման գործընթացը։

  • Կիսվել: