երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարները մոտ 20 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը

Փրկարարները մոտ 20 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը

Հուլիսի 18-ին, ժամը 21:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները մոտ 20 մ քարշակել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ծ․)․ վերջինս շարունակել է ընթացքը: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

  • Կիսվել: