ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա

Մարտի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծաղկահովիտ-Արթիկ, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Քուչակ-Ապարան և Քուչակ-Հարթավան ավտոճանապարհներին, Երնջատափ և Լուսագյուղ գյուղերում, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

  • Կիսվել: