ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբ

Արևմտյան Ասիայում ահաբեկչությանը դիմակայելու քաղաքականության շրջանակում, Իրանը պատժամիջոցներ է կիրառել  ամերիկյան ու բրիտանական մի շարք կազմակերպությունների ու մի խումբ քաղաքացիների  նկատմամբ, գրում է parstoday.ir-ը:  

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է․ «Պատժամիջոցները կիրառվել են «Տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարման և ԱՄՆ-ի արկածախնդիր և ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես նաև իսլամական խորհրդարանում հաստատված՝ «Խաղաղության և անվտանգության դեմ ուղղված՝ Սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունների դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա։

Պատժամիջոցների ենթարկված ամերիկյան կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց ցանկը

1․ Lockheed Martin կորպորացիան՝ Գազայի պատերազմում Իսրայելի ռեժիմին ռազմական տեխնիկա տրամադրելու համար։
2․ General Dynamics կորպորացիան՝ Գազայի  պատերազմում Իսրայելին 155 մմ տրամաչափով փամփուշտներ տրամադրելու համար։
3․ Skydio ընկերությունը, որն ԱԹՍ-ներ է տրամադրում Իսրայելին։ 
4․ Chevron կորպորացիան՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածից գազի արդյունահանման գործում Իսրայելի հետ համագործակցության և այդ համագործակցությունից ստացված ֆինանսական միջոցները պատերազմում ծախսելու պատճառով։  
5․ Kharon ընկերութունն, ԱՄՆ-ի կողմից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներում ունեցած դերի և փողերի լվացման պատրվակով ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» մուտքը կրիպտոարժույթների փոխանցման ցանց խափանելու  փորձի պատճառով։

Պատժամիջոցների ենթարկված անձինք են

1. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Ջեյսոն Գրինբլատը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանն աջակցելու և այս խմբի վերացմանը Պաղեստինում ցանկացած բարեփոխման ծրագրի փոխարեն առաջնահերթություն տալու համար:
2․ American Enterprise վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը՝ մինչև ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացում, խմբավորման վրա հարձակման շարունակությանը աջակցելու համար։ 
3․ Միջուկային Իրանի դեմ դաշինքի գործադիր տնօրեն Ջեյսոն Բրոդսկին՝ հակապաղեստինյան գաղափարների և «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության ժամանակ Իրանի վերաբերյալ անհիմն տեղեկություններ հրապարակելու պատճառով։   
4․ Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի նախագահ Քլիֆորդ Մեյը՝ Գազայի պատերազմում մարդու իրավունքների դեմ ուղղված գործողություններին աջակցելու համար:
5․ ԱՄՆ բանակի հատուկ գործողությունների ստորաբաժանման հրամանատար գեներալ Բրայան Ֆենթոնը՝ Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած հետախուզական և անվտանգային աջակցության պատճառով։
6․ ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմի հրամանատար Բրեդ Կուպերը՝ Գազայի պատերազմում մարդու իրավունքների խախտումներին աջակցելու համար:
7․ RTX սպառազինության ընկերության գործադիր տնօրեն Գրեգորի Հեյսը՝ Գազայի պատերազմում մարդու իրավունքների ոտնահարմանն աջակցելու համար։

ԻԻՀ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նաև մի շարք բրիտանական կազմակերպությունների և մի խումբ ֆիզիկակական անձանց նկատմամբ՝  Սիոնիստական ռեժիմի  հանցագործողություններին, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ահաբեկչական գործողություններին, մարդու իրավունքների  համակարգված ոտնահարմանը, խաղաղ բնակչության դեմ ծանր և արգելված զենքի կիրառմանը, պաղեստինցիների տեղահանությանը, ապօրինի ավանների կառուցմանը, Պաղեստինի հողերի օկուպացիային աջակցելու պատճառով։ 

Պատժամիջոցների ենթարկված բրիտականական կառույցներն են
1․ Կիպրոսում գտնվող Ակրոտիրի բրիտանական ավիաբազան
2․ Բրիտանիայի նավատորմին պատկանող Դայմոնդ նավը Կարմիր ծովոմ 
3․ Elbit System ընկերությունը
4․ Meggitt Parker ընկերությունը
5․ Rafael ընկերությունը

Պատժամիջոցների ենթարկված Բրիտանիայի քաղաքացիներն են

1․ Պաշտպանության նախարար Գրանտ Շափսը
2․ Բանակի ռազմավարական հրամանատարության հրամանատար Ջեյմս Հեքենհոլը
3․ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Շերոն Նեսմիթը
4․ ԶՈՒ շտաբի պետի օգնական Փոլ Ռայմոնդ Գրիֆիցը
5․ ՊՆ պաշտպանական հետախուզության բանի տնօրեն Էդրիան Բուրդը
6․ Կարմիր ծովում Ռիչմոնդ նավի հրամանատար Ռիչարդ Քեմփը
7․ Կիպրոսում Ակրոտիրի ռազմաբազայի հրամանատար Սայման Քլաքը
8․ Կարմիր ծովում Դայմոնդ նավի հրամանատար Փիթեր էվանսը

Համապատսախան մարմինների կողմից հաստատվելուց հետո, Իրանի բոլոր կառույցները քայլեր կձեռնարկեն՝ պատժամիջոցների իրագործման ուղղությամբ։ 

Պատժամիջոցների կիրառումը չի կանխում հանցավոր արարքներին մասնակցելու պատճառով դատարանում քրեական պատասխանտվության ենթարկվելը։

  • Կիսվել: