ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում. Դանիելյան

Պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում. Դանիելյան

Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։ Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ պայքարը շարունակվելու է։

«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է նա

Հիշեցնենք, որ ոստիկանները վաղ առավոտից փակել են գյուղ տանող հիմնական ճանապարհներն ու բնակիչներից զատ որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել համայնք՝ այդ թվում այս օրերին սահմանազատման և տարածքային զիջումների դեմ բնակիչների պայքարն առաջնորդող՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, գրում է news.am-ը:

  • Կիսվել: