երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. օգնել են փրկարարները

Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. օգնել են փրկարարները

Ապրիլի 15-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.)։
 

  • Կիսվել: