երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքն անտեսվել է. Amnesty International

Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքն անտեսվել է. Amnesty International

Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Այս մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։

Զեկույցում նաև նշված է. «Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ:

ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է»:

  • Կիսվել: