ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքը

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն արձագանքել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու որոշմանը: 

Նա իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով. «Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստներն Իսրայելից ներմուծման և արտահանման համար։ Ահա՛ թե ինչպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը, անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»:

Կացն ընդգծել է, որ հանձնարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին անհապաղ կառավարության բոլոր համապատասխան կողմերի հետ զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքներ գտնելով՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։ 

«Իսրայելը դուրս կգա հզոր և համարձակ տնտեսությամբ: Մենք հաղթում ենք, իսկ նրանք՝ կորցնում»,-ասել է Կացը:

Նշենք, որ ավելի վաղ Bloomberg–ը գրել էր, որ Թուրքիան մայիսի 2–ից դադարեցրել է Իսրայել արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին:

  • Կիսվել: