հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղյա ծածկը

Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղյա ծածկը

Օգոստոսի 25-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 190 դպրոցի տանիքի թիթեղը քամուց թուլացել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն ապամոնտաժել են (մոտ 25 քմ) տանիքի թիթեղյա ծածկը։
 

  • Կիսվել: