Ուկրաինան գիշերը հարվածել է Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին. Զելենսկի
Ուկրաինան գիշերը հարվածել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում գտնվող նավթային օբյեկտին և Տուլայի մարզում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա ընդգծել է, որ «Ազոտ» գործարանը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի պայթուցիկ նյութերի արտադրության համար։
Զելենսկին հավելել է նաև, որ հարվածներ են հասցվել ռուսական ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին նաև Ուկրաինայի օկուպացված հատվածներում:
Տեսանյութը՝ այստեղ:



