կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պատրաստ ենք ներդնել մեր բոլոր ռեսուրսները Սևանի պահպանության ծրագրերին օժանդակելու համար. Հակոբ Սիմիդյան

Պատրաստ ենք ներդնել մեր բոլոր ռեսուրսները Սևանի պահպանության ծրագրերին օժանդակելու համար. Հակոբ Սիմիդյան

Այսօր ընդունել եմ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի ղեկավարած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 3 մարդ, people sitting, people standing, office և ներսումը
 
«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալները։
 
May be an image of 6 մարդ և people sitting-ը
 
Հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի նպատակները և ծրագրով իրականացված առաջընթացի հաշվետվությունն ըստ բաղադրիչների։
 
May be an image of 2 մարդ և people sitting-ը
 
Ողջունելով գործընկերներին՝ շեշտել եմ Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի կարևորությունը նախարարության համար։
 
May be an image of 3 մարդ, people sitting և ներսումը
 
Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության համար ունի գերկարևոր նշանակություն՝ որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ պաշար: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանության գործում պետք է համատեղել բոլոր ջանքերը։ Եվ մենք պատրաստ ենք ներդնել մեր բոլոր ռեսուրսները Սևանա լճի համալիր պահպանության ծրագրերին օժանդակելու համար։
 
May be an image of 2 մարդ, people sitting և ներսումը
 
«EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը ներկայացրել է Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքներն ըստ արդյունքների, դրանք են՝
 
Արդյունք 1` Սևանա լճի ավազանում ջրի մոնիթորինգի ու կառավարման կարողությունների հզորացում.
 
Արդյունք 2՝ Բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները.
 
Արդյունք 3՝ Բարելավել կոյուղաջրերի մաքրման գործընթացը Սևանա լճի շրջակայքում, ներառյալ բնահեն եղանակով, ու զարգացնել դրանում ընդգրկված անձնակազմի կարողությունները.
 
Արդյունք 4՝ Բնապահպանական իրազեկման բարձրացում.
 
Արդյունք 5՝ Բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
 
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի ձևաչափով:
 
Տարբեր առաջարկներով հանդես են եկել նաև նախարարի տեղակալները։
 
Նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները՝ դրանք հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում հաշվի առնելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: