շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարզվել է Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը. վարորդներից մեկը բանկի կառավարիչ է

Պարզվել է Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը. վարորդներից մեկը բանկի կառավարիչ է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննիչ Դալլաքյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 7-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Թաթուլ Մանուկյանը, Opel Zafira-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Վոլոդյա Մարտիրոսյանը, իսկ Mercedes C300 մակնիշի ավտոմեքենան վարել է  Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Ժորա Ավետիսյանը: Վթարի հետևանքով Mercedes E320-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վահե Մանուկյանն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 43-ամյա  Կարեն Մարտիորսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes C300–ի վարորդ Ժ. Ավետիյանը «Արարատբանկ» ԲԲԸ-ի  Հրազդանի մասնաճյուղի կառավարիչն է:

Հիշեցնենք, օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: