շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փարպեցի փողոցում ծառն արմատախիլ է եղել ու ընկել «Լեքսուս»-ի վրա (լուսանկարներ)

Փարպեցի փողոցում ծառն արմատախիլ է եղել ու ընկել «Լեքսուս»-ի վրա (լուսանկարներ)

Երևանի Ղազար Փարպեցի փողոցում ծառն արմատախիլ է եղել ու ընկել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Դեպքն արձանագրել է Factor.am-ի ֆոտոխցիկը։

Նշենք, որ ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնել են. ՛՛Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է՝ վնասելով բակում կայանած երկու ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը՛՛։



  • Կիսվել: