չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գեղանիստ գյուղում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Գեղանիստ գյուղում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Ապրիլի 8-ին, ժամը 17:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 30-րդ փողոցում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
 
Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը։
 
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: