Դեսպան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգողի հետ
Մայիսի 16֊ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։