կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են սոֆորա ճապոնական ծառատեսակներ. քաղաքապետարան

Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են սոֆորա ճապոնական ծառատեսակներ. քաղաքապետարան

Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են սոֆորա ճապոնական ծառատեսակներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Միայն այս հատվածում այսօր տնկվել է 53 ծառ, ևս 28-ը կտնկվի վաղը։ Սրանք գեղազարդ, մեծ սաղարթով ցրտադիմացկուն և ջերմասեր ծառեր են, որոնք ապահովում են ոչ միայն ստվերային ծածկ, այլև գեղեցիկ տեսք են հաղորդում քաղաքային միջավայրին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: