ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Պառավաքար գյուղում հրդեհ է բռնկվել

Պառավաքար գյուղում հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 12:48-ին ահազանգ է ստացել, որ Պառավաքար գյուղի N զորամասի հրաձգարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Պառավաքարի և Ներքին Կարմիրաղբյուրի հենակետերի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհ բռնկվել է Պառավաքար գյուղի «Ցամաք ձոր» կոչվող հանդամասում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ, ըստ նախնական տվյալների, այրվել է մոտ 20 հա մացառուտ և խոտածածկույթ։

  • Կիսվել: