«Ովքեր 7-8 տարի առաջ պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ, այսօր նույնն են անում». բոյկոտի մասնակից
«Ամբողջ օրը 100 դրամով եմ երթևեկել և քաղաքացիների կողմից իմ հացեին վիրավորանքներ ու նախատանքներ եմ լսել, բայց ես գիտակցում եմ, որ պայքարում եմ ոչ միայն իմ, այլև բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն 150 դրամ վճարել»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող մի երիտասարդ կին։
«Սա ուղղակի թալան է, այն մարդիկ, ովքեր 7-8 տարի առաջ պայքարում էին թանկացման դեմ, այսօր նույնն են անում, նրանք իրավունք չունեն իշխանություն լինել»,–ասաց բոյկոտի մասնակիցը։
Նշենք, որ արդեն 4-րդ օրն է՝ քաղաքացիների մի մասը բոյկոտում է հանրային տրանսպորտի նոր սակագները։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։