Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի դիմաց
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի դիմաց:
Նշենք, որ Ազգային ժողովում այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների արտահերթ նիստն է ընթանում:
Այժմ ի աջակցություն Արցախ՝ բողոքի ակցիա է տեղի ունենում Կառավարության մոտ: Ակցիայի մասնակիցները նաեւ ճանապարհ են փակել: Նրանք պահանջում են, որ Հայաստանն այս պահին ճանաչի Արցախի անկախությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։