Ոստիկանությունն իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները. փորձագետ
Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է իրավական ոլորտի փորձագետ Վահե Գրիգորյանը:
՛՛Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին:
Սիրելի քաղաքացիներ, թույլ մի' տվեք ոստիկանությանը խուզարկել ձեր մեքենան առանց դատարանի որոշման. Դատարանի համապատասխան որոշման բացակայության դեպքում նրանք ունեն մեքենան բացառապես տեսողական զննման ենթարկելու լիազորություն՛՛,-նշել է նա: