ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախապատրաստման մասին:

Իր հերթին Ռուբիոն ընդգծել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպատակադրված է ուկրաինական հակամարտությունը շուտափույթ ավարտին հասցնել։ Նա շեշտել է՝ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումների մերձեցմանը։

Նշվում է նաև, որ կողմերը հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական և փոխադարձ երկխոսությունը շարունակելու տրամադրվածությունը։

  • Կիսվել: