ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են Արարատ-Արմենիան

Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են Արարատ-Արմենիան

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և նրա մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանը և Դենիս Զմեուն, ավարտում են իրենց աշխատանքը ակումբում, գրում է armsport.am-ը:

Մինասյանի ղեկավարությամբ «Արարատ-Արմենիան» հասավ պատմական հաջողությունների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճեց Հայաստանի գավաթը։ Սակայն ակումբը ընդգծում է, որ մարզչական շտաբի ավանդը չի սահմանափակվում միայն այս տպավորիչ ցուցանիշներով։ Նրանք դարձել են ակումբի պատմության անբաժան մասը և միշտ կմնան կապված թիմի հետ։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզիչներին՝ իրենց նվիրումի, պրոֆեսիոնալիզմի և սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նրանց թողած ժառանգությունը կդառնա ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։

«Արարատ-Արմենիան» մաղթում է նորանոր հաջողություններ և հաղթանակներով լի ճանապարհ մարզչական շտաբի բոլոր անդամներին։

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը նախքան «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը արդեն իսկ հայտնի էր որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ։

  • Կիսվել: