շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Մարտի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։

Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ցավակցություն է հայտնել չինական օդանավի վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ։

ՀՀ ոստիկանության պետը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև 2015 թ. Պեկինում ստորագրված «Հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:

Ոստիկանության պետը մատնանշել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաև երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով, հատկապես հետախուզվողների հայտնաբերման, կիբեռհանցավորության, տնտեսական հանցագործությունների և այլ ուղղություններով:

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով այցի համար՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-չինական 30-ամյա բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ երկու երկրների միջև կա արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ։

Ֆան Յունը, նշելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր ևս։

  • Կիսվել: