կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փախչող մեքենաներից մեկում եղել է թմրանյութ, այն բախվել է Սիսիանի ոստիկանապետի մեքենային

Փախչող մեքենաներից մեկում եղել է թմրանյութ, այն բախվել է Սիսիանի ոստիկանապետի մեքենային

Երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200 կմ հատվածում փորձել են կանգնեցնել Opel Astra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Opel-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» հրահանգին, փախուստի փորձ է կատարել, այդ ժամանակ հարվածել է ոստիկանական համարանիշներով Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծել են Opel-ի վարորդին, իսկ ավտոմեքենայի սրահում ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերվում է 3 կապոց թրմանյութին բնորոշ սուր հոտով թմրամիջոց։ Դրանք եղել են փաթեթավորված պոլիէթիլենային և ալյումինե ստվարաթղթերով։ 

Mercedes-ն էլ կանգնեցնելուց հետո վարորդը հրաժարվել է ավտոմեքնայից իջնել, ինչքան էլ՝ մի քանի անգամ ոստիկանները ներկայացել և հորդորել են, որպեսզի նա իջնի ավտոմեքենայից։

Տեսնելով, որ իրենց բազմաթիվ հորդորներին չի ենթարկվում վարորդը,  ոստիկանները հատուկ միջոցի կիրառմամբ նրան դուրս են բերել մեքենայից՝ կոտրելով առջևի աջակողմյան ապակին։

Կայքի տեղեկություններով՝ Opel-ի՝ Toyota-ին բախվելու հետևանքով, Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Արա Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի» բժշկական կենտրոն։ Իսկ Opel-ի ողևոր՝ Արմավիր մարզի բնակիչ 41-ամյա Հրաչյա Եղիազարյանը գլխի հատվածում ստանում է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: